Թուրքական ազգային արժույթը շարունակում է գահավիժել. լիրայի անկման նոր ռեկորդ է գրանցվել

Թուրքական լիրան շարունակում է տասն օրից ավել ձգվող անկումը: Թուրքիայի ազգային արժույթն անկման նոր ռեկորդ է գրանցել հոկտեմբերի 8-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսօր արդեն մեկ ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմում է 7.89 թուրքական լիրա՝ նախօրեին գրանցված 7.87-ի փոխարեն:

Թուրքական լիրայի անկման հակառեկորդ էր գրանցվել սեպտեմբերի 29-ին:

Այդ օրը մեկ ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմում էր 7.83 թուրքական լիրա:

Թուրքական լիրայի անկումը վերլուծաբանները բացատրում են Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Անկարայի բացահայտ ներգրավմամբ: