Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանը դատարկելուն

Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանը դատարկելուն
Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանը դատարկելուն

Եվրասիական զարգացման բանկն ուսումնասիրություն է իրականացրել Եվրասիական միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու կապակցությամբ, ազդարարելով՝ ըստ բերվող ցուցանիշների ու հեռանկարների, որ Հայաստանն ուղղակի տնտեսական դրախտում է հայտնվելու:

Ուսումնասիրության մեջ հատկապես ուշագրավ է աշխատանքային միասնական շուկայի ձեւավորման մասին պարբերությունը: Նշվում է, որ Հայաստանի հիմնական շահերից մեկը լինելու է մուտքը աշխատանքի միասնական շուկա: Ասվում է, որ միասնական տնտեսական տարածքի վերաբերյալ համաձայնություններն աշխատանքային միգրացիայի ոլորտում ուղղված են մասնակից պետությունների աշխատանքային ռեսուրսների միավորմանը:

Հայտնվում է, որ Հայաստանի ՀՆԱ 15 տոկոսը, տրանսֆերտների 85 տոկոսը Ռուսաստանից հայ աշխատանքային միգրանտների ուղարկած փողն է: Միասնական տնտեսական տարածքին միանալը, ըստ ուսումնասիրության, Հայաստանի համար կապահովի այդ տրանսֆերտների աճ տարեկան մոտ 40 միլիոն դոլարով:

Ուշադրության է պետք արժանացնել հատկապես այն, որ դա համարվում է միասնական տնտեսական տարածքից Հայաստանի հիմնական օգուտներից մեկը:

Իսկ ինչ է իրենից ներկայացնում այդ օգուտը: Ինչի՞ հաշվին պետք է ավելանան տրանսֆերտները Հայաստանի համար: «Խոպանչիների» եկամուտի՞ ավելացման: Իհարկե ոչ: Պարզորոշ նշվում է՝ մասնակից-պետությունների աշխատանքային ռեսուրսների միավորման: Իսկ դա ի՞նչ է նշանակում: Բելառուսները, ղազախներն ու ռուսները պետք է գան Հայաստանում աշխատելու՞: Իհարկե ոչ: Հայաստանցիներն են ավելի մեծ ծավալով գնալու Ռուսաստան եւ ավելացնեն Հայաստան ուղարկվող տրանսֆերտները:

Այսինքն, միասնական տնտեսական տարածքի հիմնական «էֆեկտը» Հայաստանի համար լինելու է այն, որ ավելի շատ մարդիկ են մեկնելու արտագնա աշխատանքի:

Ռուսաստանն արդեն հոգում է ավելի շատ միգրանտներ կլանելու պայմանների մասին: Մասնավորապես, օրերս ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը հայտարարեց, որ շատ մոտ ապագայում Ռուսաստանը վիզային ռեժիմ է կիրառելու ԱՊՀ երկրների համար: Հասկանալի է, որ Մաքսային միության երկրների համար կարվի բացառություն: Այսինքն, բարդացնելով պայմաններն ԱՊՀ այլ միգրանտների համար, Ռուսաստանը ավելի մեծ դաշտ է առաջարկում Մաքսային միության երկրներից սպասվող միգրանտներին, ինչը կենթադրի նոր հոսք: Կարդալ ավելին