6 ահազանգ հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ. ԱԻՆ-ն արձագանքել է

Հուլիսի 21-23-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան, Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքներում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 3 սահնօձ, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք: