ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ

Ապրիլի 13-ին, ժամը 06:47-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արտաշատի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Լ․ Ա․, ծնված 1987 թ.) մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը ընկել է ջրատարի մեջ և տեղում մահացել, իսկ ուղևորներ Լ․ (ծնված 2015 թ.), Տ․ (ծնված 2007 թ.) և Գ․ (ծնվ.1979թ.) Ա․-երը հոսպիտալացվել են «Արտաշատի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ջրատարից և հոսանքազրկել ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։