Կլիմայի փոփոխության հետևանքով Սևանա լիճը կորցնելու վտանգ կա. Տիգրան Ավինյան

Կլիմայի փոփոխության հետևանքով Սևանա լիճը կորցնելու վտանգ կա. Տիգրան Ավինյան

Կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանա լճին:

Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակում տեղի ունեցած համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավինյանի խոսքով՝ կլիմայի փոփոխությունը կտրուկ կանդրադառնա Հայաստանի լանդշաֆտի վրա: «Կլիմայի փոփոխությունից ամենաշատը տուժել է Սևանա լիճը: Ջերմաստիճանի բարձրացումը ստեղծել է մի իրավիճակ, երբ Սևանը որպես լիճ կորցնելու հեռանկար կա»,- փոխվարչապետը:

Նա նշել է, որ ներկայում Հայաստանի իշխանությունները փորձում են խնդրի լուծման ուղիներ գտնել: «Եվ, առաջին հերթին, մենք փորձում ենք լճի մակարդակը բարձրացնել շուրջ 6 մետրով, ինչը նշանակում է, որ մեզ լճում ավելի շատ ջուր է անհրաժեշտ»,- ասել է Ավինյանը՝ հավելելով, որ դրա շնորհիվ սառը ջրի մակարդակն ավելի ցածր կլինի, ինչը թույլ կտա, գոնե մոտ ապագայում, Սևանը որպես լիճ պահպանել:

«Կարծում եմ՝ Հայաստանում երկար ժամանակ չէին մտածում կլիմայի փոփոխության մասին, մինչև այն հարվածեց երկրի հենց սրտին: Հիմա մենք հասկանում ենք, որ դա շատ լուրջ հարց է: Բնապահպանական խնդիրները, ցավոք, անդառնալի ազդեցություն ունեն: Հետևաբար, մենք հիմա մեծ ուշադրություն ենք դարձնում այդ հարցերին»,- ընդգծել է ՀՀ փոխվարչապետը, գրում է Factor.am-ը: