Արդարությունը վերականգնվել է. Գեղարքունիքի մարզում «Փարոս»-ից զրկվել է 983 ընտանիք

Գեղարքունիքի մարզում «Փարոս» համակարգի ծառայություններից օգտվելու հնարավորությունից զրկվել է 983 ընտանիք: 

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

«Վերականգնվել է արդարությունը, ջիպեր, առանձնատներ ունեցողները զրկվել են «Փարոս» համակարգից: Դա բերում է նրան, որ պետությունն իր գումարները խնայում է և տարվա վերջում  239 ընտանիքի տրամադրել ենք անասուններ, որոշակի գումար, որ անապահով ընտանիքները զբաղվեն անասնապահության»,-ասաց Գնել Սանոսյանը:

«Փարոս» համակարգում ընդհանուր թվով եղել էր 12 հազար ընտանիք: