Վահան Նարիբեկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ աշխատակակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։ 

ԱԺ նախագահի մեկ այլ կարգադրությամբ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Դավիթ Առաքելյանը՝ ազատվելով ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից։