Լիլիթ Մակունցն ու Գագիկ Ջհանգիրյանը քննարկել են ԱԺ նիստերի օրակարգում դատավորների սոցիալական երաշխիքների ավելացման հարցը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Լիլիթ Մակունցի գրասենյակից:

Քննարկվել է ԱԺ առաջիկա հերթական նիստերից մեկի օրակարգում ընդգրկել դատավորների սոցիալական երաշխիքների ավելացման մասին հարցը:

Այս քայլով լուծում է ստանում կենսաթոշակի մեկնող դատավորների պատշաճ հատուցման խնդիրը: