Հայաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի քանակը ավելացել է 184-ով․ Գրանցվել է ևս 3 մահ

‘Nork’ Infectious Clinical Hospital of Yerevan works overwhelmed during these days due to Coronavirus cases in Armenia

Առողջապահության նախարարության հրապարակած տվյալներով, Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը այսօր ժամը 11։00-ի դրությամբ 4044 է։ Մեկ օրվա ընթացքում դրանք աճել են 184-ով։

Ըստ նույն աղբյուրի՝ իրավիճակն այսպիսին է

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 4044

Առողջացածներ – 1666 (+94)

Փաստացի բուժվողներ -2304

Ընդհանուր թեստեր – 37476

Մահվան ելքեր – 52 (+3)

Մահվան ելքեր այլ պատճառով –22