Փետրվարի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, մարտի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնայինում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 29-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում փետրվարի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, մարտի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև: