Ուրուգվայի ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

՝ Ուրուգվայի արտաքին գործերի նախարարին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը:

Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Ֆրանսիսկո Բուստիժոնը շրջայց է կատարել նաև Հայոց ցեղասպանության թանգարանում: