ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: