Թեհրանը կթիրախավորի տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները. Արաղչի

Իրանի դեմ սկսված ռազմական գործողություններին ի պատասխան՝ Թեհրանը կթիրախավորի տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները։ Այս մասին Իրանի արտգործնախարարն ասել է Իրաքի իր գործընկերոջ հետ զրույցում։

Պաշտոնական Բաղդադի փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին նաև հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է պաշտպանվել բոլոր հնարավոր միջոցներով։

Այսօր ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին, իսկ Իրանը հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին։