Նախատեսվում է «Մոդեռնա» պատվաստանյութի գնային փոփոխություն. Նուբար Աֆեյան. տեսանյութ

Նախատեսվում է «Մոդեռնա» պատվաստանյութի գնային փոփոխություն. իմ կարծիքով՝ 65-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների համար, թերևս, երրորդ պատվաստման կարիք կլինի: Այս մասին ԵՊԲՀ անձնակազմի հետ հանդիպման ժամանակ նշեց «Մոդերնա» ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, գրում է Factor.am-ը:

Մեկնաբանելով պատվաստանյութը Հայաստան մատակարարելու հնարավորությունը՝ Աֆեյանը նշեց.

«Որպես բարեգործությամբ զբաղվող կարողեմասել, որ ոչ ոք չի կարող պատվաստանյութ ձեռք բերել և նվիրաբերել ուրիշին, դա ապօրինի գործունեություն կլինի. «Պատվաստանյութ գնելը զենք գնելու պես բան է, կառավարությունը պետք է ասի՝ իրավունք ունես գնելու թե ոչ»,- նշեց Աֆեյանը՝ հավելելով, որ առաջիկա ամիսներին հնարավոր է բարեգործական ընկերություններին իրավունք ունենան պատվաստանյութ ձեռք բերել և նվիրել:

Անդրադառնալով «Մոդեռնա» պատվաստանյութը Հայաստան մատակարարելու հնարավորությանը՝ Աֆեյանը տեղեկացրեց,որ գնային փոփոխություն կլինի: