Երկուշաբթի օրվանից կսկսենք գրանցումներ իրականացնելը. Շանթ Հարությունյան

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ:
Հաշվի առնելով այն, որ արդեն որոշված է արտահերթ ընտրությունների անցկացման օրը, դիմում ենք մեր համախոհներին:
ՀՀ օրենսդրության համաձայն՝ Խորհրդարանական ընտրություններին մասնակցության համար անհրաժեշտ է կուսակցություն:

Շանթ Հարությունյանի Ցեղակրոն կուսակցությունը 2004թ.-ին դատարանի որոշումով փակվել է: Սրանով է պայմանավորված, որ նախաձեռնել ենք Ազգային Միացյալ Նախաձեռնություն կուսակցության ձևավորումը:
Կոչ ենք անում մեր համախոհներին, որպեսզի դրսևորեն ակտիվ ներգրավվածություն կուսակցաշինության և նախընտրական գործընացներին:

Մեր դիրքորոշումը հստակ է: Եթե կուսակցության համար անհրաժեշտ 300 համախոհները չեն հավաքվելու, ապա անիմաստ է մտածել Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցություն ունենալու համար:

Շանթ Հարությունյանն առաջ է քաշել իր գաղափարական մոտեցումները: Հերթը մեր գաղափարակիցներինն է: Կուսակցության գրասենյակը՝ Թումանյան 34:

Երկուշաբթի օրվանից կսկսենք գրանցումներ իրականացնելը: Ունենք բավականին քիչ ժամանակ»:

Հարգելի՛ հայրենակիցներ: Հաշվի առնելով այն, որ արդեն որոշված է արտահերթ ընտրությունների անցկացման օրը, դիմում ենք մեր…

Posted by Շանթ Հարությունյան/Shant Harutyunyan on Thursday, March 18, 2021