Մահացել է վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստը. «Հայկական Ժամանակ»

Մահացել է վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստը. «Հայկական Ժամանակ»
Մահացել է վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստը. «Հայկական Ժամանակ»

Այսօր առավոտյան մահացել է Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ, 23-ամյա Վահագն Մարգարյանը: 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Վահագն Մարգարյանը վթարի հետեւանքով ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածք, վնասվել է ստոծանին, հեռացվել է փայծաղը: Վահագն Մարգարյանը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նոյեմբերի 13-ի երեկոյան՝ հարազատների նախաձեռնությամբ: Մինչ այդ վերջինս գտնվում էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Վահագն Մարգարյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 5-ին, Էջմիածնում: