Տավուշի և Կոտայքի մարզերում օրգանական գյուղատնտեսության կարողություններն ամրապնդվում են՝ ավարտելով Եվրոպական միության 3.3 եվրո ֆինանսավորմամբ ՕԳԱՆ ծրագիրը

Տավուշի և Կոտայքի մարզերում օրգանական գյուղատնտեսության կարողություններն ամրապնդվում են՝ ավարտելով Եվրոպական միության 3.3 եվրո ֆինանսավորմամբ ՕԳԱՆ ծրագիրը
Տավուշի և Կոտայքի մարզերում օրգանական գյուղատնտեսության կարողություններն ամրապնդվում են՝ ավարտելով Եվրոպական միության 3.3 եվրո ֆինանսավորմամբ ՕԳԱՆ ծրագիրը

2019 թ.-ի մարտի 22-ին ներկայացվեցին Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող «Օրգանականգյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) 3.3 մլն եվրո ծրագրի արդյունքները: Ծրագիրը մեկնարկել էր 2015 թ.-ին Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման նպատակով և իրականացվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:

Փակման միջոցառմանը զուգահեռ տեղի ունեցավ Ձորաղբյուրում (Կոտայք) վերազինված Ուսուցման կանաչ կենտրոնի և Արճիսում (Տավուշի մարզ) նոր Ուսուցման կանաչ կենտրոնի բացման արարողությունը, որտեղծրագրով տրամադրվել է նոր տեխնիկա, գործիքներ և սարքավորումներ փորձացուցադրական կարողությունների բարելավման  նպատակով: Միջոցառման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին մասնակցեց կենտրոնի վերաբացման ժապավենը կտրելու և օրգանական ծառ տնկելու հանդիսավոր արարողություններին:

«Եվրամիությունը աջակցում է գյուղատնտեսությանը` որպես Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտներից մեկին, որը կազմում է ՀՆԱ-ի մոտ 18 տոկոսը և ապահովում է աշխատուժի մոտ 36 տոկոսը:Գյուղատնտեսությունը և գյուղի զարգացումը հարակայուն զարգացման ավելի լայն օրակարգի անկյունաքարերից է, ինչպես նշված է 2014-2025թթ. Հայաստանի զարգացման ընթացիկ ռազմավարության մեջ: Օրգանականգյուղատնտեսությունը կարող է լինել նիշա Հայաստանի համար, ինչը համապատասխանում է տեղական համատեքստին, այսինքն՝ քանակի փոխարեն ապավինել արտադրանքի բարձր որակին: ԵՄ-ի Օրգանականգյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը նպաստել է Հայաստանի կայուն գյուղատնտեսության զարգացման ռազմավարության իրականացմանը` աջակցելով օրգանական գյուղատնտեսությանմասին օրենքի և այլ իրավական ակտերի վերանայմանը: Ծրագրի շրջանակներում իրականացված գործողություններից էր օրգանական խորհրդատվական ծառայությունների խթանումը, օրգանական արտադրանքի մասինիրազեկվածության բարձրացումը, արտադրողների համար շուկաների հասանելիության բարձրացումը և գյուղատնտեսական կրթության ոլորտի խթանումը», – ասաց դեսպան Սվիտալսկին:

Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ ՕԳԱՆ ծրագիրը 1 միլիոն եվրո է տրամադրել ուղղակիորեն 45 հայ ֆերմերներին և վերամշակողներին, սկսելու կամ ընդլայնելու իրենց օրգանականարտադրանքը: Օրգանական գյուղատնտեսական ուսումնական ծրագիր է ներդրվել Հայաստանի գյուղատնտեսական քոլեջներում ապագա մասնագետներին կրթելու համար, և մշակվել են համապատասխան դասագրքեր ևուսումնական ձեռնարկներ: Ծրագիրը նաև կոնկրետ ներդրում է ունեցել կառավարության շրջանակներում օրգանական արտադրանքի և առևտրի օրենսդրական ու կարգավորող դաշտը բարելավելու ուղղությամբ:

Օրգանական արտադրանքի համար ստեղծվել է նոր բրենդավորում և փաթեթավորում, իրականացվել է առաջմղում տեղական և միջազգային շուկաներում: «Օրգանական սեպտեմբեր» և նման քարոզարշավների շնորհիվ Հայաստանում օրգանական սննդի առավելությունների մասին իրազեկվածությունը աճել է 40%-ով: Ստեղծելով 680 մշտական և  սեզոնային աշխատատեղեր՝ օրգանական արտադրողների շրջանառությունըզգալիորեն ավելացել է:

«Մենք սկսեցինք այս ճանապարհորդությունը 2015 թ.-ին, նպատակ ունենալով համախմբելու, ամրացնելու և զարգացնելու օրգանական սեկտորը Հայաստանում: Շատ ուրախ եմ, որ այդ ժամանակից ի վեր օրգանականարտադրողների թիվը կրկնապատկվել է: Համեղ հայկական օրգանական արտադրանքը գրավել է նաև միջազգային գնորդների ուշադրությունը Դուբայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում ցուցահանդեսներիարդյունքում` պայմանավորված ավելի քան 0.5 միլիոն եվրո արժողությամբ պայմանագրերով», – ասաց Ավստրիական զարգացման գործակալության ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:

Ծրագրի մեկ այլ նվաճումներից է «Օրգանական Հայաստան» ասոցիացիան, որը ստեղծվել է ապահովելու ուժեղ և միասնական ազգային ձայն օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավաստագրված ֆերմերների և վերամշակողների համար և ստեղծելու ու աջակցելու  արտադրողի կողմից առաջնորդվող ազգային օրգանական շարժմանը և ներպետական քաղաքականության հարթակին:

Յուրաքանչյուր ավարտ մի նոր բանի սկիզբ է. ծրագրի լավ աշխատանքի շնորհիվ ԱԶԳ-ն կարող է ներկայանալ որպես ԵՄ-ի վստահելի գործընկեր գյուղատնտեսության ոլորտում, և շուտով մենք մեկնարկելու ենք Հայաստանում «Կանաչ գյուղատնտեսության» զարգացման 11.7 միլիոն եվրոյի ծրագիր` ԵՄ-ի կողմից հսկայական աջակցությամբ», – ընդգծել է Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։