Կայացավ Հռոմ-Երեւան հատուկ չվերթը. Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրում է.

«✈️Երևանի ժամանակով 23:23-ին Հռոմից հատուկ չվերթ իրականացրեց «Atlantis European Airways» հայկական ավիաընկերության ինքնաթիռը՝ Երևան տեղափոխելով Իտալիայի տարբեր շրջաններում գտնվող և #հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին։

Այս ողջ ընթացքում մեր դիվանագիտական ներկայացուցչությունը մշտական կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց ժամանակին իրազեկելով #Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման աճին զուգահեռ ՀՀ կառավարության և դեսպանության կողմից ձեռնարկվող համապատասխան քայլերի մասին, կազմակերպել մեր քաղաքացիների վերադարձին առնչվող հարցերը։

Ուղևորներին տրամադրվել են դիմակներ, ապահովվել են #առողջապահական անվտանգության միջոցառումները: Վերջիններիս թռիչքի ընթացում ուղեկցելու են բուժաշխատողներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում:

Մեր հայրենակիցներին մաղթում ենք ապահով թռիչք և բարի վերադարձ հայրենիք»։

✈️Երևանի ժամանակով 23:23-ին Հռոմից հատուկ չվերթ իրականացրեց «Atlantis European Airways» հայկական ավիաընկերության…

Gepostet von Tigran Avinyan / Տիգրան Ավինյան am Sonntag, 15. März 2020