Արցախի կառավարությունը բնակարաններից զրկված քաղաքացիներին մինչև հիմնական կացության համար բնակարաններով ապահովելը, կտրամադրի ժամանակավոր կացարաններ

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը Արցախի Հանրապետությունում իրենց բնակավայրերից և հրետակոծության հետևանքով բնակարաններից զրկված քաղաքացիներին տեղեկացնում է, որ ԱՀ կառավարությունը, մինչև հիմնական կացության համար բնակարաններով ապահովելը, կտրամադրի ժամանակավոր կացարաններ։

Նշված գործընթացը համակարգված կազմակերպելու նպատակով, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, խնդրում ենք մինչև Արցախի Հանրապետություն վերադառնալը հերթագրվել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսախոսահամարներով: