Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար․ կուտակված է 1000-ից ավելի բեռնատար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  փետրվարի 11-ին, ժամը 21:30-ի դրությամբ փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց: 

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավել բեռնատար ավտոմեքենա:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։