Հադրութի Թութակներ տեղամասից դեպի Խծաբերդ հատվածում հայտնաբերվել է 6 զինծառայողի աճյուն

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում  Հադրութի շրջանի մարտական գործողությունների Թութակներ տեղամասից Խծաբերդ տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրի հատվածում հայտնաբերվել է 6 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Զոհված զինվորների մոտ պահպանված զինվորական գրքույկների միջոցով պարզվել է նաև նրանց ինքնությունը: Ընդհանուր առմամբ, առայսօր հայտնաբերվել է 1194 աճյուն: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի և Ասկերանի վերին ենթաշրջանի հատվածներում»,- մանրամասնեց Թադևոսյանը: