Էրիկ Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի պատվիրակությանը

Շրջակա միջավայրի նախարար Է. Գրիգորյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի նախարարության և Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության, «Կանաչ քաղաքներ» ծրագրի շրջանակներում իրականցվող շրջակա միջավայրի վիճակի (օդ, հող, ջուր, կենսաբազամազանություն և կանաչ տարածքներ), ինչպես նաև էնեգաարդյունավետության վերաբերյալ հարցեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության խորացմանը վերաբերվող այլ հարցեր ևս։

Նախարար Էրիկ Գրիգորյանը ողջունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն պարոն Պաոլո Սպանտիգատիին՝ կարևորելով երկու երկրների միջև համագործակցությունը և կանաչ տնտեսության ադյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը:

ԱԶԲ տնօրենը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, հույս հատնելով, որ առաջիկայում էլ ավելի կընդլայնվի համագործակցության շրջանակը, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանման և էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ:

Այս մասին հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը: