Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները բողոքում են օրենսդրական փոփոխությունների դեմ

Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները բողոքում են օրենսդրական փոփոխությունների դեմ
Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները բողոքում են օրենսդրական փոփոխությունների դեմ

Ազգային ժողովի շենքի մոտ այսօր բողոքի ակցիա իրականացնող բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները  քիչ առաջ բացել են Բաղրամյան պողոտան։

Նրանք այսօր առավոտյան ակցիայի ժամանակ փակել էին պողոտան։ Ակցիայի մասնակիցներից կազմել է աշխատանքային խումբ, որին ընդունել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն  Թունյանը։

Նշենք, որ բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները  բողոքում են «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի դեմ, որով առաջարկվում է կրճատել  բուքմեյքերական գրասենյակների թիվը: Աշխատկիցները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակների փակման միջոցով խաղամոլության խնդիրը չի լուծվում, այլ լուծումներ պետք է տրվեն։