Փաստաբան Վահե Գրիգորյանը հաղթեց Եվրադատարանում

Փաստաբան Վահե Գրիգորյանը հաղթեց Եվրադատարանում
Փաստաբան Վահե Գրիգորյանը հաղթեց Եվրադատարանում

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել է փաստաբան Վահե Գրիգորյանի հայցը` ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Այդ մասին տեղեկացնում է a1plus.am-ը: Ըստ աղբյուրի, Հայաստանի կառավարությունը Վահե Գրիգորյանին պետք է հատկացնի 2500 եվրո։
a1plus.am-ը հավելում է, որ Վահե Գրիգորյանը,ով Բուզանդի փողոցի՝ պետական կարիքների համար իրենց տներից վտարված բնակիչների փաստաբանն էր, 2005-ի հոկտեմբերի 7-ին ձերբակալվել էր խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով։
Հոկտեմբերի 10-ին նրա նկատմամբ կալանքն ընտրվել էր որպես խափանման միջոց: Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը: Այնուհետև կալանքը երկարացվել էր երկու ամսով:

«Եվրոպական դատարանը գտել է, որ Վահե Գրիգորյանի նկատմամբ կալանք կիրառելով խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասը` «ազատության իրավունք» և նույն կոնվենցիայի 6-րդ մասը` «արդար դատավարություն»»,-նշում է աղբյուրը:

© Medialab.am