Նախարարությունը սկսում է «Փորձնակների գործնական պրակտիկա» պիլոտային նախագիծը․ տեսանյութ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է «Փորձնակների գործնական պրակտիկա» պիլոտային նախագիծը։

Կառավարությունից հայտնում են, որ ոլորտի երիտասարդ մասնագետները 6 ամիս պրակտիկա կանցնեն առաջատար ՏՏ ընկերություններում, աշխատավարձը պետությունը կվճարի։

Ծրագրի կարևոր պայմաններից է այն, որ կես տարի անց լավագույնները հիմնական աշխատանքի են անցնելու։ Նախարարության հետ գործակցող կազմակերպությունների անուններն արդեն հայտնի են, շուտով կմեկնարկի փորձնակների ընտրության փուլը։