Երևանի Մոսկովյան փողոցում մոտոցիկլետը բախվել է ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է

Փետրվարի 8-ին, ժամը 14։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 35 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Kawasaki Ninja» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1992 թ․) մակնիշի մոտոցիկլետը և «Nissan Tida» (վարորդ՝ Գ․ Վ․, ծնված 1994 թ․) մակնիշի ավտոմեքենան։

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան, մոտոցիկլետի վարորդ՝ Մ․ Հ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։