«Սիրիայի ժողովուրդը, որը ենթարկվել է ահաբեկչության և տեղահանման, լիովին արժանի է արդար խաղաղության ամենալավ դրսևորմանը»․ Հայտարարություն

«Սիրիայի ժողովուրդը, որը ենթարկվել է ահաբեկչության և տեղահանման, լիովին արժանի է արդար խաղաղության ամենալավ դրսևորմանը»․ Հայտարարություն
«Սիրիայի ժողովուրդը, որը ենթարկվել է ահաբեկչության և տեղահանման, լիովին արժանի է արդար խաղաղության ամենալավ դրսևորմանը»․ Հայտարարություն

Պոլսի հայոց պատրիարքարանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում շարունակվող պատերազմական ու քաոսային իրավիճակը խորապես վշտացնում և մտահոգում է մեզ: Դժբախտաբար, խաղաղության հաստատումը միշտ չէ, որ խաղաղ ճանապարհով է լինում:

Մենք աղոթում ենք, որ գործողությունը, որի նպատակը ահաբեկչությանը վերջ դնելն ու երկրի սահմանների անվտանգության ապահովումն է, պատշաճ ձևով հասնի իր նպատակին և հնարավորինս շուտ անվտանգություն հաստատվի:

Թող Աստված իր ողորմածությամբ պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին։ Մեր եկեղեցիներում մատուցվող պատարագների ընթացքում մշտապես աղոթում ենք Թուրքիայի հանրապետության բարօրության  և բանակի համար։ Ամեն պատարագի ընթացքում աղոթում ենք, որ մեր բանակի «Խաղաղության ակունք»  գործողությունը հասնի իր խաղաղարար նպատակներին և մեր զինվոր զավականերն, իրենց ծառայությունը հաջողությամբ կատարելով, վերադառնան տուն։

Թող Աստված մեր առաջնորդներին և հրամանատարներին իմաստություն, կարեկցանք և ողջախոհություն տա։ Սիրիայի ժողովուրդը, որը ենթարկվել է ամեն տեսակի ճնշումների, ահաբեկչության, անարդարության, խոշտանգումների և տեղահանման, լիովին արժանի է արդար խաղաղության ամենալավ դրսևորմանը։ Աղաչում ենք Տիրոջը, որ նրանք, չկորցնելով հավատը արդարության, խաղաղության և լավ օրերի նկատմամբ, կարողանան հույսով նայել պայծառ ապագային։ Թող Տերը օրհնի բոլոր իրական խաղաղասերներին, երկխոսության մթնոլորտ ստեղծողներին և խաղաղության դեսպաններին ՝ անկախ նրանց կրոնից և ազգությունից»։