Ճապոնիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել.Factor

Ճապոնական գլխավոր Հոնսյու կղզու արևելյան հատվածում կիրակի օրը 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա:

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի ազգային օդերեւութաբանական ծառայությունը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իբարակի նահանգում՝ Տոկիոյին հարող տարածքում՝ 50կմ խորությամբ։

Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Տոկիոյի, Տոչիգիի, Սայտամա, Չիբա նահանգներում։