էջմիածնում բախվել են Opel-ն ու ВАЗ 21012-ը. 2 վիրավորներից մեկը անչափահաս է

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 23:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մ. Խորենացի և Ալավերդյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Կարեն Խ.-ի վարած Opel մակնիշի և 43-ամյա Արկադի Գ.-ի վարած ВАЗ 21012 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Արկադի Գ.-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 15-ամյա Ապավեն Գ.-ն և 22-ամյա Արտաշ Ա.-ն տեղափոխվել են  «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում: