Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված «Մնա տանը» տեսահոլովակների մրցույթն ավարտվել է, և նախարարությունն արդեն հրապարակել է դպրոցականների տեսանյութերը։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ աշակերտների ուղարկած տեսանյութերից ընտրվել են 6-ը, որոնք մեկը մյուսից տարբերվող են և գերազանց կատարված:
Հաղթողներից մեկը Երևանի Ա․ Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտների տեսանյութն է։