ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին

ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին
ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին

ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում  ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը  ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրությունը: