Իտալիան պաշտոնապես ճանաչել է ֆեմիցիդը (կանանց սպանությունը՝ պայմանավորված նրանց սեռով) որպես առանձին հանցագործություն իր քրեական օրենսգրքում, որի համար նախատեսվում է ցմահ ազատազրկում։
Օրենքն ընդունվել է խորհրդարանի կողմից 237 կողմ ձայնով՝ ստանալով ինչպես վարչապետ Ջորջա Մելոնիի կառավարության, այնպես էլ ընդդիմության աջակցությունը։ Փաստաթուղթը գրեթե միաձայն հավանության է արժանացել՝ վերջին շրջանում կանանց նկատմամբ բռնության մի շարք աղմկահարույց դեպքերից հետո։
Նոր օրենքը նաև խստացնում է պատիժները սեռական խտրականության հիմքով կատարվող այլ հանցագործությունների համար, այդ թվում՝ հետապնդման (stalking) և անձնական ինտիմ լուսանկարների կամ տեսանյութերի առանց համաձայնության տարածման դեպքերում։
Իտալիայի իշխանությունները հայտարարում են, որ օրենքն ավելի խիստ է դարձնում կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի իրավական մեխանիզմները, սակայն դրա իրական արդյունավետությունը կգնահատվի միայն այն ժամանակ, երբ պարզ լինի՝ արդյոք կնվազի նման հանցագործությունների թիվը։



















