Ես իշխանությունների հետ որևէ կապ չունեմ. նախկին պաշտոնյա

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը, որը այսօր եկել էր Ազատության հրապարակ, տեսակցել անժամկետ նտացույց հայտարարած Արթուր Վանեցյանին, հայտարարել է, թե հիմա իշխանությունների հետ որևէ կապ չունի:

«Ես իշխանությունների հետ որևէ կապ չունեմ: Իշխանությունում գտնվող առանձին մարդկանց հետ որոշակի փոխհարաբերություններ ունեմ, որոնք պրոֆեսիոնալ ու գործնական եմ: Ցանկացած մարդու ցանկացած ժամանակ կարողանում եմ իմ մասնագիտական կարողություններով պիտանի լինել՝ եթե խորհուրդ հարցնում եմ, աջակցում եմ: Բայց որպես այդպիսին, ես կառավարության հետ շփումներ չունեմ», -ասել է Անանյանը:

Հարցին, թե էլի կգա՞ կաջակցի՞ Ազատության հրապարակում հավաքված անձանց, Անանյանը արձագանքել է. «Այո, եթե ես որոշում կայացնեմ՝ որտեղ է իմ տեղը, իմ տեղը այստեղ պետք է լինի, նրանց կողքին»: