«Իշխանությունն է մեղավոր, որ ժամանակին պետք է բոլորի բերանները փակեր, հեղափոխություն աներ, ոչ թե էս թավշյա մեյմունությունը»․ Սերգեյ Դանիելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ)։

– Պարո՛ն Դանիելյան, վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ երկրում ատելության մթնոլորտը մեծ է։ Որոշ շրջանակներ պնդում են, որ իշխանությունն է մեղավոր, այսօր մարդիկ իրար Ֆեյսբուքի միջոցով վիրավորում են։ Դուք ի՞նչ եք նկատում։

– Իշխանությունը մեղավոր է, որ բոլոր հներին ժամանակին չի կոխել մի տեղ։ Եթե այդպես աներ, այդ ատելության մթնոլորտը չէր լինի։ Եթե դու հանցագործին դուրս ես թողնում, հանցագործն առիթավորվում է ու սկսում օդը պղտորել։ Այսօր մթնոլորտը փչացնում են, և մեղավորն իշխանությունն է։

Եթե ժամանակին բոլորի բերանները փակեր, հեղափոխություն աներ, ոչ թե էս թավշյա մեյմունությունը… Պետք է սեփականության վերաբաշխում լիներ, ինչպես լինում է բոլոր հեղափոխությունների ժամանակ, անցումային արդարադատություն լիներ, ոչ թե տարիներով դատեին, մտածեին՝ նստացնում են, նո՞ր են դատում, թե՞ դատում են, նոր են նստացնում։

Այդ ժամանակ ատելության մթնոլորտ չէր լինի, մարդիկ նորմալ կուսակցություններ կստեղծեին, մրցակցություն կլիներ, կմտածեին, որ երկիրը սարքեն, ոչ թե կմտածեին՝ Ռոբերտ Քոչարյանին պահենք-նո՞ր դատենք, թե՞ դատենք-նոր պահենք, Մանվելի տուշոնկեքը հաշվենք ու ուրախանանք, որ 7 տոկոս տնտեսական աճ կա։

Ընդ որում, այդ տնտեսական աճն այսօր այն բանի հաշվին է, որ բոլոր օլիգարխները նախկինում Սերժին քթերն էին լցնում, հիմա բյուջեն են լցնում։

Այսինքն՝ տնտեսությունում արձանագրվող թվերով չպե՞տք է ուրախանալ։

– Թվերով պետք է ուրախանալ, լավ է, որ այդ փողը հիմա բյուջե է մտնում, բայց պետք չէ խաբվել, որ տնտեսություն է աճում դրանով։ Տնտեսություն չի աճում դրանից, բայց լավ է, որ մարդիկ հարկ են վճարում, ինչ-որ բաներ դզվում են։ Բայց էդ ամենի համար պետք չէր հեղափոխություն անել, կարելի էր իշխանափոխություն անել, ավելի բարի Սերժ Սարգսյան կգար ու այդ ամենը կաներ։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նախկին պաշտոնյաների հետ կապված բոլոր գործընթացներն օրենքի սահմաններում պետք է լինեն։ Դուք ավելի կո՞շտ մեթոդների կողմնակից եք։

– Հեղափոխությունն ամենա օրենքից դուրս ու հակաիրավական, հակապետական ու հակամարդկային գործողությունն է։ Օրենքով հեղափոխություն չի լինում։ Դա նույնն է, որ լինի պալտոյով ստրիպտիզ։

Չի լինում էդպես, եթե էդ ստրիպտիզ է, պիտի լինի տկլոր։ Ես չեմ հասկանում՝ էս ի՛նչ է։ Երեք տարի էլ պետք է սպասենք, որ Սահմանադրությունը փոխեն, որ Հրայր Թովմասյանին փոխեն, որ Արարատ Միրզոյանն իրա ախպորը դնի էնտեղ, ա՛յ քեզ բան։

Երբ հեղափոխություն էր, պետք է գնայինք ու պառկեինք Սահմանադրական դատարանի մոտ, ոնց Շարմազանովն ու Աշոտյանը ռադ էղան, այդպես էլ Հրայրը ռադ կլիներ։

Անվտանգության խորհրդի քարտուղարն ասաց, որ պետական հեղաշրջման փորձ է եղել երկրում, իսկ Փաշինյանը դա անվանեց հիբրիդային պատերազմ։ Այսինքն՝ որոշ ուժեր իշխանության դեմ կոնկրետ քայլե՞ր են անում։ Եվ հնարավո՞ր է նրանք հաջողեն։

– Չի հաջողվի, որովհետև ժողովուրդը նրանց ատում է։ Կարող է միայն լինել զինված հեղաշրջում, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդը կասի՝ վա՛յ, հեղաշրջում է, Ռոբերտը պետք է նստի։ Կսպասեն, երբ արդեն հնարավոր լինի իսկական հեղափոխություն կանեն։ Ի վերջո, կան «Սասնա ծռեր», և դա ինձ դուր է գալիս, որ կան «Սասնա ծռեր»։

– Այսինքն՝ հնարավո՞ր է, որ իրավապահ համակարգը սաբոտաժ անի։

– Իհարկե հնարավոր է, Վանեցյանը չէ՞ր ուզում անել։ Գեներալներից ամենաանմեղսունակին են բռնել՝ Մանվելին, ով իրա արջերի համար տուշոնկա էր կոխել։ Բայց մարդ կա, որ օտար լեզուներ գիտի, կապված է դրսի հետ, փող ունի։

– Այսինքն՝ ստեղծված իրավիճակն իշխանության թուլության հետևա՞նք է։

– Չեմ կարող ասել, որ թուլության հետևանք է։ Միգուցե դրսից ինչ-որ պրեսինգ է իշխանությունների վրա, և իշխանությունն ուղղակի ի վիճակի չէ այս վիճակին դիմակայել։ Ախր մենք ընդամենը 30 տոկոսը գիտենք։ Մենք չգիտենք, թե Կուտոյանն ինչո՛ւ մահացավ, սպանեցի՞ն, թե՞ ստիպեցին ինքնասպան լինել։ Մենք չգիտենք ու չենք էլ իմանա։

Այս երկու օր է՝ արդեն Արդրբեջանի հետ բանակցություններ են ընթանում, ո՞վ գիտի՝ ի՛նչ են խոսում։ Կան դեպքեր, որ հասարակությունը պետք է սպասի, հենց տեսնի՝ համը դուրս է գալիս, դուրս գա փողոց։

Իսկ եթե էս անգամ դուրս եկան փողոց, հաստատ հներին մեկ-մեկ սատկացնելու են ընտանիքներով։ Այդ ռևանշիստներին վաղուց պետք է սատկացնեին։ Երբ ասում եք՝ ատելության մթնոլորտ, այդ մթնոլորտը կա և դեպի վատն է գնում։

Հա՛, ես չեմ սիրում, ատում եմ նախկին իշխանություններին։ Չեմ ցանկանում իրենց մահը, բայց ցանկանում եմ, որ սիկտիր ըլնեն ու պրծնենք։

Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am