Հարցաքննության հրավիրված լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ ՔԿ-ն աշխատում է փոխադարձ հարգանքի մթնոլորտում. Նաիրա Հարությունյան

Հարցաքննության հրավիրված լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ ՔԿ-ն աշխատում է փոխադարձ հարգանքի մթնոլորտում. Նաիրա Հարությունյան
Հարցաքննության հրավիրված լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ ՔԿ-ն աշխատում է փոխադարձ հարգանքի մթնոլորտում. Նաիրա Հարությունյան

Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը Ֆեյբուք սոցիալական ցանում գրել է.

«Հաշվի առնելով մամուլում հնչող հայտարարությունները և պետական կառույցներից մեկի հայտարարությունը, հարկ եմ համարում նշել, որ Քննչական կոմիտեն հարգանքով է վերաբերում ԶԼՄ-ների ազատությանը և երբեք որևէ կերպ չի խոչընդոտել ու խոչընդոտում լրատվամիջոցին՝ որևէ տեղեկատվություն տարածելուն: Ըստ այդմ օրենքով սահմանված կարգով իրականացվող դատավարական և քննչական գործողությունները պետք չէ դիտարկել որպես ճնշում լրատվամիջոցի նկատմամբ:

ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու գործում մամուլի դերը, սակայն նույն այդ ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է նաև արդարադատության շահը, վարույթի մասնակիցների պաշտպանությունը։

ՀՀ Քննչական կոմիտեի գործունեության հիմքում օրինականության ապահովումն է, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև այլ իրավունքներն ու ազատությունների պաշտպանությունը:

Եվս մեկ անգամ հայտնում եմ, որ հարգանքով եմ վերաբերվում յուրաքանչյուր լրագրողի, նրա գործունեությանը և որպես Քննչական կոմիտեի ներկայացուցիչ հայտնում եմ, որ Կոմիտեն երբեք որևէ լրագրողի նկատմամբ ճնշումներ չի գործադրել և չի էլ գնալու այդ ճանապարհով:

Հարցաքննության հրավիրված լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ Կոմիտեն աշխատել է և շարունակելու է աշխատել փոխադարձ հարգանքի մթնոլորտում»