Գյումրիում երեկ երեկոյան 25- ամյա երիտասարդի են սպանել. ծեծի են ենթարկվել շտապ բուժօգնության բժիշկները. «ԳԱԼԱ»

Գյումրիում երեկ երեկոյան 25- ամյա երիտասարդի են սպանել. ծեծի են ենթարկվել շտապ բուժօգնության բժիշկները. «ԳԱԼԱ»
Գյումրիում երեկ երեկոյան 25- ամյա երիտասարդի են սպանել. ծեծի են ենթարկվել շտապ բուժօգնության բժիշկները. «ԳԱԼԱ»

Գյումրիում երեկ երեկոյան տեղի է ունեցել սպանություն: Նախնական տեղեկություններով, սպանությանը նախորդել է վիճաբանությունը: Ըստ տեղեկությունների՝ սպանվողը Գյումրիի Տեքստիլ կոչվող թաղամասի բնակիչ է՝ 25-ամյա Արտյոմ Ա.-ն:  Որոշ տեղեկությունների համաձայն՝ վիճաբանությունը, ապա սպանությունը տեղի է ունեցել Գյումրու գազի գրասենյակի մոտակայքում: Երիտասարդի սպանությանը հաջորդել է Գյումրու շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցների ծեծկռտուքը: Ինչպես ԳԱԼԱ-ին փոխանցեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես […]

Գյումրիում երեկ երեկոյան տեղի է ունեցել սպանություն: Նախնական տեղեկություններով, սպանությանը նախորդել է վիճաբանությունը: Ըստ տեղեկությունների՝ սպանվողը Գյումրիի Տեքստիլ կոչվող թաղամասի բնակիչ է՝ 25-ամյա Արտյոմ Ա.-ն:  Որոշ տեղեկությունների համաձայն՝ վիճաբանությունը, ապա սպանությունը տեղի է ունեցել Գյումրու գազի գրասենյակի մոտակայքում:

Երիտասարդի սպանությանը հաջորդել է Գյումրու շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցների ծեծկռտուքը:

Ինչպես ԳԱԼԱ-ին փոխանցեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, Շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցներին ծեծել են այն բանից հետո, երբ վերջիններս հասել են դեպքի վայր եւ արձանագրել, որ երիտասարդն արդեն մահացած է:

«Մեկ րոպե մի քանի վայրկյանում շտապօգնության բրիգադը հասել է դեպքի վայր: Անգամ երկու րոպե չի տեւում, հասնելուց հետո գնում տեսնում են, որ անշնչացած դիակ կա հատակին:  Հարբած վիճակում տղայի մտերիմները հարձակվում են եւ սկսում են ծեծել մեր բուժսպասարկող խմբի անդամներին եւ ջարդուփշուր անում մեքենան, ինչից  հետո հազիվ ոստիկանությունը գալիս դադարեցնում է գործողությունները: Ըստ նախնական հաշվարկների՝  300 հազար դրամի վնաս են պատճառել՝ խոսքը ավտոմեքենայի մասին է, չհաշված՝բուժաշխատողներին հասցված բարոյական եւ ֆիզիկական, առողջական վնասը, որ երեկվանից հետո սթրեսի մեջ են»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Երիտասարդի սպանության պատճառի եւ դեպքի հետ կապված մյուս հանգամանքների մասին կհրապարակենք ավելի ուշ:

ԳԱԼԱ