Freedom House-ը մտահոգված է ծանր վիրավորանքը քրեականացնող նոր դրույթի կիրառման կապակցությամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռով

Freedom House-ը մեծապես մտահոգված է ՀՀ Քրեական օրենսգրքի ծանր վիրավորանքը քրեականցնող նոր դրույթի կիրառման կապակցությամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռով։  Այս մասին հայտնում է կազմակերպությունը։

Այս օրենսդրության կիրարկումը, որի արդյունքում միայն 2022 թվականին հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, խորհրդանշում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց և երկյուղալի ազդեցություն է գործում ազատ խոսքի համար։

Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որը կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությունը, երկրի՝ ԵԱՀԿ պարտավորություններն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքները, որի կողմ է Հայաստանը։