Ստեփանակերտի կենտրոնում տեղի կունենա կասետային ռումբի վնասազերծում

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ժամը 11:00-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխամասի հարևանությամբ, տեղի կունենա տարածքից հայտնաբերված կասետային ռումբի վնասազերծում: 

«Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրում եք չանհանգստանալ», -հայտնում են գերատեսչությունից: