Մաքրման կայան չկա, լինելու մասին խոսք էլ չկա

Մաքրման կայան չկա, լինելու մասին խոսք էլ չկա
Մաքրման կայան չկա, լինելու մասին խոսք էլ չկա

Արարատի ցեմենտի գործարանի պաշտոնական կայքում բացակայում է բնապահպանությանը նվիրված բաժինը, ինչպես եւ ֆիլտրող կայանները, որոնք պետք է ապահովեին օդի մաքրությունը: Այդ պատճառով Արարատի մարզը, ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալներով, համարվում է օդի առումով ամենաղտոտվածը Հայաստանի հանրապետությունում:
«Ցանկացած ցեմենտի գործարան նախագծելուց այն անպայման ունենում է իր օտարման գոտին, կանաչ գոտին: Կանաչ գոտին եթե լինի, ահագին թեթեւ է լինելու»,- «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությանը հայտնել է Արարատի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հրաչ Դավթյանը:
Ցեմենտի գործարանը ցանկացել է ժամանակին գործարանի տարածքում կանաչ գոտի ստեղծել, բայց դա շատ ծախսատար է եղել, որի պատճառով հրաժարվել են այդ մտքից: Ցեմենտի գործարանի տերերը խոստացել են նաեւ ֆիլտրող կայաններ տեղադրել, բայց դա եւս չի արվել:

 

Արարատի քաղաքացիները հիշում են, որ օդի վիճակը այդքան սարսափելի չէր տարիներ առաջ ու մարդկանց մոտ չէին գերիշխում շնչառական հիվանդությունները:

«Ունեինք երկու գործարան: Ներքեւի գործարանն աշխատում էր լռիվ ուրիշ սխեմայով, արտանետումները բավականին ցածր էին. այն աշխատում էր խոնավ մշակման եղանակով»,- «Էկոլուրին» հայտնել է բնակիչներից Գոհար Մարտիրոսյանը:

Նա պատմում է եւս մեկ գործարանի մասին, որը չոր եղանակով է աշխատել՝ հումքի ջերմային մշակման հիման վրա, եւ օգտագործվել են հատուկ ֆիլտրեր, որ մանր փոշին ու արտանետած մետաղները կարողանային կլանվել:

© Medialab.am