Նոր նախագիծ՝ ուղղված պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների այն ծնողներին, ովքեր ցանկանում են կրկին զավակ ունենալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ՝ ուղղված 2020թ․ արցախյան պատերազմի հետևանքով զոհված (մահացած) զինծառայողների այն ծնողներին, ովքեր ցանկանում են կրկին զավակ ունենալ։

Նախարարությունից հայտնում են, որ նախագծով առաջարկվում է վերջիններիս տրամադրել ամբողջական փոխհատուցում` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի համար դոնորի (դոնորների) ծառայություններից օգտվելու համար։

 Նախագծի վերաբերյալ առաջարկներ կամ դիտարկումներ ներկայացնելու համար կարող եք անցնել կից հղմամբ՝ https://bit.ly/3z9vw4W