Արա Աբրահամյանի թիմը, Ալյանս կուսակցությունը կմասնակցեն միասնական ցուցակով

Հիմք ընդունելով ոչ «հին, ոչ ներկա», ոչ սև, ոչ սպիտակ» չարատավորված, ինտելեկտուալ և հայրենասեր մարդկանց և ուժերի համախմբման անհրաժեշտությունը ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպան, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի թիմը, Մեր տունը Հայաստանն է կուսակցությունը, Ալյանս կուսակցությունը, ինչպես նաև մի շարք բացառապես բարի համբավ վայելող անհատներ արտահերթ ընտրություններին մասնակցելու են մեկ միասնական Մեր տունը Հայաստանն է ցուցակով։

Այն գլխավորելու է միասնական ցուցակի վարչապետի թեկնածու ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, երկրորդ համարն է հայտնի սահմանադրագետ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, երրորդը` ճանաչված փաստաբան Ալյանս-ի փոխնախագահ Սոնա
Գուլքանյանը։

Ժամեր անց ցուցակը կներկայացվի ՀՀ ԿԸՀ ։

Այդ մասին հայտնում են Ալյանս կուսակցությունից։