Երևանի հասարակական տրանսպորտի յոթ երթուղիների տեղաշարժն արդեն հասանելի է «Յանդեքս» քարտեզում

Երևանի բնակիչներն այժմ «Յանդեքս» քարտեզի միջոցով իրական ժամանակում կարող են տեսնել, թե ինչպես է տեղաշարժվում հասարակական տրանսպորտը: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում:

«Հետևյալ յոթ երթուղիներն արդեն իսկ կահավորվել են անհրաժեշտ սարքավորումներով՝

N2

N25

N32

N34

N37

N61

N77

Անհրաժեշտ է բջջային հավելվածով բացել «Յանդեքս» քարտեզը, որպեսզի տեսնեք, թե որտեղ է այդ պահին գտնվում անհրաժեշտ երթուղու ավտոբուսը, սեղմելով «կանգառներ» նշանին՝ կարող եք տեղեկանալ նաև, թե փոխադրամիջոցը քանի րոպեից կհասնի ձեր կանգառ:

Տեղեկատվությունը թարմացվում է յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ:

Առաջիկա 2 ամսում 50 երթուղիների տարբեր տեղատարողության ավելի քան 500 ավտոբուսներ ու տրոլեյբուսներ կվերազինվեն անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

Համակարգի թվայնացմանը զուգահեռ երևանյան ավտոբուսներում հասանելի կլինի նաև անվճար wi-fi ծածկույթ՝ ինտերնետ հասանելիությամբ. yerevanmunicipality»,- նշված է գրառման մեջ: