Գարո Փայլանը՝ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման մասին

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը։

«Թուրքիոյ եւ Հայաստանի արտաքին գործոց նախարարները Մեւլութ Չավուշօղլուն եւ Արարատ Միրզոյանը երկու երկիրներու միջեւ ընթացող բնականոնացման գործընթացի բարձրաստիճան առաջին հանդիպումը իրականացուցին Անթալիոյ դիւանագիտական ֆորումի ժամանակ։

Հանդիպումը լաւ անցած է։

Բարո՛վ ըլլայ»։