ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 4-ին այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել բուժանձնակազմի հետ, որի ընթացքում քննարկվել են ընթացիկ խնդրահարույց հարցերն ու դրանց լուծման ուղիները, իրականացվող հակահամավարակային միջոցառումները:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը շրջել է հոսպիտալի տարածքում, ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքներին, համապատասխան ցուցումներ տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին: