Երևան-Արմավիր ճանապարհը փակած անասնապահները սպասում են մարզպետի հետ նոր հանդիպմանը. armenpress

Երևան-Արմավիր ճանապարհը փակած անասնապահները սպասում են մարզպետի հետ նոր հանդիպմանը
Երևան-Արմավիր ճանապարհը փակած անասնապահները սպասում են մարզպետի հետ նոր հանդիպմանը

Երևանի-Արմավիր ճանապարհին հավաքված անասնապահների հետ հանդիպման էր եկել Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը: 

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ անասնապահները վաղ առավոտից հավաքվել են Մրգաշատ գյուղի մոտակայքում և փորձում էին փակել ճանապարհը՝ բողոքելով պարտադիր կերպով սպանդանոցներում մորթ իրականացնելու Կառավարության որոշման դեմ:

Բողոքի ակցիա իրականացնողները մինչ մարզպետարանի ներկայացուցչի գալը փորձեցին փակել ճանապարհը, սակայն այնտեղ տեղակայված ոստիկանական ուժերը թույլ չտվեցին և հորդորեցին հավաքվածներին իրենց ակցիան իրականացնել ոչ երթևեկելի հատվածում:

«Եթե ցանկանում են օրենք ընդունել և շրջանառել, ապա այն պետք է լինի բոլորի համար հասանելի»,- նշեց անասնապահներից մեկը:

Գյուղացիներից մեկը հայտնեց, որ ինքը խոսել է մարզպետի հետ, որը նշել է, թե մի քանի մարզպետներ Կառավարությունում քննարկում են տվյալ հարցը, և երեկոյան ժամը 18:00-ին բոլորին կտրվի պատասխան իրենց բարձրացրած խնդրի վերաբերյալ:

Անասնապահները որոշել են սպասել, սակայն իրենց հարցին լուծում չտրվելու պարագայում, վաղը նույնպես պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: