Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա

Մարտի 1-ից 2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Մարալիկ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» հատվածում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա և 26 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։