Մենք շարունակելու ենք պայքարը, բոլոր շինծու գործերը քանդվելու են, և վստահեցնում եմ. Քոչարյանը հայտարարություն է տարածել

Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Հարգելի հայրենակիցներ,Արդարությունը վերականգնելու ճանապարհին այսօր կարևոր քայլ արձանագրվեց. ազատ արձակվեցին «Հայաստան» դաշինքի՝ տևականորեն ապօրինի կալանքի տակ պահվող պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը:

Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս հետապնդումը որևէ կապ չունի արդարադատության հետ: Սա այն ակնհայտ ապօրինություններից էր, որը հասկանալի էր անգամ իրավաբանությունից գիտելիքներ չունեցողների, բայց ոչ՝ այսօրվա դատախազության ու որոշ դատավորների համար:

Միասնական, կազմակերպված ու գրագետ պայքարի արդյունք էր ապօրինությունների այս շղթայի կոտրումը:Մենք շարունակելու ենք պայքարը, բոլոր շինծու գործերը քանդվելու են, և վստահեցնում եմ՝ ապօրինություն գործած պաշտոնյաները սեփական մաշկի վրա զգալու են իսկական արդարադատության ուժը:

Ռոբերտ Քոչարյան

10.12.2021թ.»