Վրաստանում կորոնավիրուսի հետեւանքով 74 մահվան դեպք՝ մեկ օրում

Նոյեմբերի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 191 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 755 046-ն են, գրում է Aliq.ge-ն։

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 348 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 693 129 մարդ։

Վարակից մահացել է ևս 74 մարդ, ընդհանուր՝ 10 509:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 10.2%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.64%, վերջին 7 օրվանը՝ 10.41%: