Հաստատվել է կորոնավիրուսի 280 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Օգոստոսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 993 դեպք, որոնցից 220 438-ն` առողջացած, 4625-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4808 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 364 854 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6897 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 280 նոր դեպք: Ունենք 149 առողջացած, 4 մահվան դեպք: