Ավարտվել է իշխանություն-ընդդիմություն հանդիպումը

Քիչ առաջ ավարտվել է ընդդդիմություն-իշխանություն երկխոսության շրջանակներում երրորդ հանդիպումը, որից հետո իշխանական պատվիրակության ղեկավար ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հանդիպմանը որոշում է կայացվել սրանից հետո հանդիպել շաբաթական երկու անգամ:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի` օգոստոսի 10-ին:
Հաջորդ հանդիպմանը քննարկվելու է ընդդիմության կողմից ներկայացված օրակարգը` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
© Medialab.am